Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Ֆինանսական աջակցություն խմբակների ղեկավարներին և թիմերին՝ այլ օլիմպիադաներ գործուղելու համար

 Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը այդպես ընդլայնում է ֆիզիկական միջավայրը՝ գիտական ու կրթական առավել լայն դաշտ ստեղծելու համար: Նյութական հենարան ունենալու համար էլ հիմնվեց «Ֆիզմաթդպրոցիբարեկամ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակը կոնկրետ խնդիրների լուծումն է՝ նպաստել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների աշխատանքներին և աջակցել դպրոցին:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մեծ ավանդ ունի Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման, օլիմպիականների պատրաստման, միջազգային ասպարեզում Հայաստանը այս ուղղությամբ ներկայացնելու գործում: Օլիմպիադաները լուրջ հանրավորություն ու խթան են կրթությունն ավելի որակյալ դարձնելու և այդ գործընթացում որքան հնարավոր է շատ դպրոցներ ու աշակերտներ ընդգրկելու համար: Լինելով Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների դարբնոց՝ դպրոցն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս բացահայտել օժտված երեխաների կարողությունները և աջակցել նրանց հետագա առաջընթացին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը նշում է.

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է մեկ հիմնական նպատակով. այն է՝ մեր դպրոցի օլիմպիական օժտված երեխաների համար պայմանների ստեղծում և աջակցություն: Պայմանների ստեղծում նշանակում է համապատասխան բազայի՝ լաբորատորիաների և կաբինետների հիմնում: Իսկ աջակցության ուղղությունները տարբեր են: Նախ դժվար խնդիր է դպրոցում աշխատել ցանկացող բարձրակարգ մասնագետ գտնելը, ով կարող է երեխաների հետ աշխատել առկա աշխատավարձով: Ուստի անհրաժեշտ է մեր մասնագետներին, խմբավարներին, որոնց պետականորեն սահմանված աշխատավարձը բավական համեստ է, հավելյալ վարձատրել, ֆինանսական աջակցություն ցուցաբերել ժամանակակից սարքավորումներ և տեխնիկա ձեռք բերելու համար: Նաև պետք է կարողանանք ապահովել մեր աշակերտների մասնակցությունը միջազգային այլ օլիմպիադաների՝ ավելացնելով նրանց փորձառությունը և միջազգային ասպարեզում մշտապես մրցունակ լինելը: Քանի որ դա է սովորողի կրթական մակարդակի աճի, գիտական վերելքի կարևոր ճանապարհներից մեկը: Այսպիսով՝ հիմնադրամն ունի երկու հիմնական ուղղություն՝ առաջինը՝ սարքավորումներ, լաբորատորիաներ և կաբինետներ, երկրորդը՝ ֆինանսական աջակցություն խմբակների ղեկավարներին և թիմերին՝ այլ օլիմպիադաներ գործուղելու համար»:

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի ծրագիրը նախատեսում է աջակցություն նաև կրթական կարևոր այլ բաղադրիչների, այն է՝ դպրոցի առաջընթացն ապահովող նորարարական ծրագրեր, գիտաժողովներ, դասախոսություններ, առարկայական օլիմպիադաներին վերաբերող գրականության հրատարակում, օիմպիական խմբակների ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում,  ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն:

   «Ֆիզմաթ դպրոցը նախաձեռնել է կտուրը դարձնել ձեղնահարկ: Կա հաստատված նախագիծ, ըստ որի կատարվում են շինարարական աշխատանքներ՝ դպրոցի տնտեսված գումարի հաշվին - պատմում է Հայկազն Նավասարդյանը:

-Մենք նախատեսել ենք ձեղնահարկում ստեղծել մեկական ֆիզիկայի և ինժեներական, երկու ռոբոտաշինության լաբորատորիաներ: Մեր խնդիրն է ապահովել այդ լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով: Արդեն ունենք ֆիզմաթցիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել  հովանավորել ֆիզիկայի լաբորատորիայի հիմնումը: Հետագա աշխատանքները քննարկվելու են ոլորտի կայացած մասնագետների և կառույցների ղեկավարների հետ:

   Ծրագրերը, նախահաշիվները, մուտքերն ու ծախսերը, ինչպես նաև հաշվետվությունները կտեղադրվեն «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի physmathfriends.am կայքէջում»: