Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Ալիևն իրեն լակոտի պես է պահում. Արտակ Թովմասյան

Աննախադեպ վիճակ է, պետք է հասկանալ մեր գեներալների ղեկավար կազմի դերը, չէ՞ որ վարչապետի հրաժարականի պահանջի տակ ստորագրել է ավելի քան 40 բարձրաստիճան զինվորական, այսինքն՝ նրանք կիսում են դրա պատասխանատվությունը. իշխանությունները չեն կարողանում ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, դա դժվարացնում է բանակի պահվածքը, իշխանության այս աժիոտաժը շինծու է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու ընդդիմությունը չի արձագանքում Ալիևի՝  մեզ նվաստացնող և սպառնացող կոչերին և արդյոք իրենց ուժը պատրաստվում է արձագանքել այդ հայտարարություններին, Թովմասյանը պատասխանեց. «Եթե տալ գնահատական, այսպես ասած, Ալիևը իրեն պահում է լակոտի պես: Երկրորդը՝ հաշվի առնելով նրա մեծ փորձը որպես քաղաքական գործչի նա իրեն սխալ է դրսևորում: Մենք 1994 թվականին եղել ենք հաղթող, բայց մեզ թույլ չենք տվել նվաստացնել»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ այս իշխանությունը չունի ո՛չ ձիրք, ո՛չ մոտեցում, հետևաբար՝ իրավունք չունի ներկայացնելու մեր երկիրը, քանի որ չի արձագանքում Ալիևի՝ մեր արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններին: «Այս իշխանությունն անգամ չի հրապարակել գերիների, անհետ կորածների և զոհերի ստույգ թիվը: Պատերազմի սկսվելու պատճառն է պետք հասկանալ, միգուցե դա «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությո՞ւնն էր: Դա ստիպում է մտածել, որ մեր իշխանության կողմից եղել է դավաճանություն կամ դավադրություն»,-նշել է Արտակ Թովմասյանը: