Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Վթարային շենքը կքանդվի՝ բնակիչները բնակարաններ կստանան 18 հարկանի նոր շենքում

Կառավարությունը հավանություն տվեց ներդրումային սոցիալական ծրագրին և «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու նախագածին:

  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ «ՋիԷմ Քոնսթրաքշն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Ընկերությունը Շինարարների փողոց, 23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Նոր շենքն ունենալու է 96 բնակարան եւ 22 ստորգետնյա ավտոկայանատեղի:

  «Երկրորդ փուլում նախատեսվում է քանդել Շինարարների փողոցի հ. 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և մեծ մաշվածության աստիճան, 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով»,- ասաց նախարարը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կառուցվող շենքից վթարային շենքի բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:  

Ծրագրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների, 23 հասցեի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող 0.020193 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով: Եզրակացության համաձայն Շինարարների փողոց, 23 հասցեում գտնվող 4-հարկանի շենքը (կառուցվել է 1960-ական թվականներին) համարվել է քանդման ենթակա: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ:  

Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոց, հ.23 և Շինարարաների փողոց, 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բնակիչներին պահանջներին և կարիքներին համապատասխան բարեկարգել և կանաչապատել:

Ավելին