Լոռիում փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ը, բայց վարորդը փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ
Բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց ճանապարհին, ստուգման նպատակով, փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը չի կանգնեցրել ավտոմեքենան եւ փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենան վարել է 1997 թ. ծնված Մամիկոն Մ.-ն, որը դիմել է փախուստի, փայտանյութը դատարկել իր մորեղբոր տան բակում եւ թաքնվել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապրիլի 25-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում, Մամիկոն Մ.-ն բացատրություն է տվել, որ նշված փայտանյութը բենզասղոցի գործադրմամբ պատրաստել է ինքը, ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարց գյուղի հարակից անտառից՝ հատելով 1 քամատապալ լորենի, իսկ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Մարց-Քարինջ ճանապարհին չի ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից իր ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին, քանի որ փայտանյութի ձեռք բերման եւ ավտոմեքենայի վարման համար չի ունեցել համապատասխան փաստաթուղթ եւ վարորդական իրավունքի վկայական:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...