Արտակարգ դեպք Հայաստանում. դանակահարել են գործարարին և նրա կնոջը
Երեկ'մարտի 11–ի ուշ երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Իրենց իսկ բնակարանում դանակահարել են Անի թաղամասում գործող սրճարաններից մեկի սեփականատիրոջ որդուն ու հարսին։ Նրանց սկզբում տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն:
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ «Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- ասեց դատախազը։ Նշենք, որ ամուսինը Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ ջլերի վնասմամբ։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ