«Դիմակավոր անձը՝ դանակով հարձակվեց վրես, ասեց՝ պառկի, կխփեմ». Մանրամասներ դեղատան հարձակումից
Ապրիլի 24-ին ժամը 1-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի դեղատներից մեկում կատարվել էր ավազակային հարձակում։
Մի երիտասարդ մտել էր շուրջօրյա գործող դեղատուն, դանակի սպառնալիքով գումար պահանջել, հափշտակել դրամարկղից փող, դեղատան աշխատողի դրամապանակը, բջջային հեռախոսը, մատանին, մի քանի դեղահաբեր եւ դիմել փախուստի։
«Դուռը բացվեց, տեղիցս վեր կացա, միանգամից այդ դիմակավոր անձը՝ դանակը ձեռքին հարձակվեց վրես։ Ասում էր՝ պառկի կխփեմ, հարցրեց, թե փողերն ո՞ւր ա։ Իրար հետ մոտեցանք կասսային, վերցրեց փողերը դեղորայքը լցրեց գրպանը։ Հետո նկատեց մատիս մատանին քաշեց վերցրեց ու փախավ»։
Ըստ տուժողի՝ դիմակավոր անձը բարձրահասակ էր երիտասարդ էր դեմքը տեսնել չէր հաջողվել։ Քրեական հետախույզները վերծանեցին տեսախցիկների տեսագրությունները, տեսահսկող սարքերը ֆիքսել էին ավազակային հարձակումը։ Դեպքից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց։
«Տեսաձայնագրությունները վերծանելուց հետո, ձեռնարկեցինք համալիր որոնողական միջոցառումներ, որի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Նոր Արեշ երկրորդ փողոցի բնակիչ Մամիկոն Առաքելյանը։ Ապրիլի 24-ին նրան հայտնաբերեցինք Վարդաշեն վեցերորդ փողոցում, եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Էրեբունու բաժին»,- Վահե Խանզրադյան օպերլիազոր։
Փաստի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Մամիկոն Առաքելյանը ձերբակալված է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, եւ օբյեկտիվ քննելու ուղղությամբ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...