Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը. Yerevan.today

Մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված  Boeing 737 ինքնաթիռը, որն անհասկանալի հանգամանքներում դեռևս  փետրվարի 19-ից  անհետացել էր Էստոնիայի օդակայանից և բանդայի կողմից  թռիչքուղու փոփոխած պլանով հայտնվել էր Իրանի ռազմական օդանավակայանում։ Այս մասին գրում է Yerevan. Today-ը:

Արդեն իսկ Զվարթնոց օդակայան է շտապել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որպեսզի դիմավորի իր գործունեության ծանր ու ամոթալի հետևանքների վկան դարձած օդանավը, ու չի բացառվում՝ սույն տիկինը այսօր նաև անհամեստորեն  PR -վի օդանավը վերադարձնելու տեսարանի ֆոնին։   Համենայն դեպս, Yerevan.Today-ի տեղեկությամբ Տաթևիկ Ռևազյանը յուրային լրատվամիջոցների հետ  Զվարթնոցին հարցազրույց կտա, իսկ մյուս բոլորիս հավանաբար նորից ՔԱԿ փակ դռների հետևից գրավոր հարցումներ կպահանջեն, որ 30 օր թիմային ջանքերով պատրաստվեն  երկնել մի քանի տող գրավոր պատասխան։

Ինչևէ ... ինքնաթիռի սկանդալային առևանգման փաստի առթիվ Եվրականտրոլը արդեն իակ քննություն է սկսել, վարկածները բավականին տարբեր են, բայց դառը ճշմարտությունն այն է, որ Հայաստանում կայացած քաղավիացիայի ոլորտը հեղափոխական կառավարության ստեղծած բարդակի հետևանքով երկրորդ ծանր հարվածը կստանա՝ դարձյալ սանկցիա(ների) տեսքով։ Ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռի հայկական հետքերով Իրանի օդանավակայանում հայտնվելը, ինչ խոսք,  հայկական Fly Armenia airways ընկերության պատասխանատվությունն է առաջնահերթորեն։

Հայկական ավիընկերությունը այդ օդանավը ձեռք էր բերել լիզինգային ծարգրով , բայց չմոռանանք՝ ցանկացած երկրում իշխանությունն է ստանձնում քաղավիացիայի թիվ 1 պատասխանատուի դերը՝ այն պահից, երբ գրանցում և սպասարկում է իր տարածքում լիցենզավորված  ավիափոխադրող ընկերության օդանավը՝ անկախ հանգամանքներից։

Առաջնահերթորեն ՀՀ  ՔԱԿ ը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչու՞ է բանդան օդանավ փախցնելու համար ընտրել հենց իր ներկայացրած երկիրը՝ Հայաստանը։ Ի վերջո, ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների խնդիրն է` թռիչքային և ավիացիոն անվտանգության պայմանների ապահովումը՝ ըստ միջազգային ստանդարտների։

Փաստացի վերահսկողական գործառույթներում ստեղծված այն բարդակը, որի  պատճառով 2019 հուլիսին ԵՄ- ն  մեզ զրկեց  եվրոպական երկրների օդային տարածք մուտք գործելու իրավունքից  վստահելի գործընկերների ցանկից, մեզ ներառեց իր «սև ցուցակում», չեն ուղղվել:  Անցած ամբողջ տարվա ընթացքում նրանց վերացման ուղղությամբ ոչինչ չի արվել:

Ի՞նչ ավարտ կունենա այս պատմությունը` քննությունը, հստակ չէ, բայց մի բան հստակ է` ՀՀ Ավիացիոն իշխանությունների` իրենց միջազգայնորեն ստանձնած պարտականությունների կատարման մեջ հայկական քաղավիացիոն ոլորտը միտումնավոր կամ անփութորեն այնպես քայքայեցին, որ հասցրին  բացարձակ տապալման ։

Ավելի վաղ Yerevan.Today-ը խիստ ուշագրավ տեղեկություններ էր հրապարակել օդանավի առևանգման դրվագներից, որոնք լրագրողը բացայայտել էր իր աղբյուրներից ստացված ինֆորմացիայի և հետաքննական աշխատանքի արդյունքում: