Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

«Լրտեսական» սկանդալ Արցախից. Սադրանքներն ընդդեմ ռուս խաղաղապահների չեն բացառվում

Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- նշել է Ավագյանը։

Սկանդալային լուրի հրապարակումից քիչ անց «HALO Trust» ընկերությունը հայտարարություն տարածեց, որը ոչ թե կարելի է հերքում համարել, այլ ինչ-որ մի տեղեկատվական արձագանք՝ ընկերության մասին, թեթև հերքումով:
«ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում' տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»։

Իր հերթին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի այն տեսակետը, ըստ որի չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, արձանագրեց, որ Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասել է. «Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի: Նշեմ նաև, որ անձնական տեսակետն արտահայտելու հարցում Ավագյանը կաշկանդված չէ: ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում և առայսօր շարունակում է իր գործունեությունը»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Իսկ եթե, իսկապես բրիտանական կազմակերպությունը թուրքական կողմին տարածած լինի Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, պե՞տք է հաստատեր:
Այստեղ կարևոր է, որպեսզի Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը բացահայտի իր աղբյուրին, այդ ժամանակ բոլորը կհասկանան, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը:
Մյուս կողմից, հարկ է նկատել, որ Ադրբեջանի նախագահն, արդեն մի քանի անգամ դժգոհել է, որ հայկական կողմն Ադրբեջանին չի տրամադրում Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը: Այս ֆոնին է, որ «HALO Trust» ընկերության տարածած հերքումը փոքր-ինչ արժանահավատ է թվում:

Իսկ ընդհանուր առմամբ՝ քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահներ են, չեն բացառվում սադրանքները Արցախի անվտանգության առնչությամբ:
Թուրքիան ու Ադրբեջանը օր ու գիշեր մտորում են, թե ինչպես հանեն ռուս խաղաղապահներից տարածաշրջանից: Այնպես որ, չորս կողմից սադրանքներ կարող են լինել ամեն պահի:

Ավելին