Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 23 տարեկան. Նոր հուշաքար է բացվել
Այսօր՝ ապրիլի 27-ին՝ ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրը, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում հանդիսավոր բացվեց 2016թ ապրիլի 2-ին 116 մարտական դիրքում զոհված Քյարամ Սլոյանին, Անդրանիկ Զոհրաբյանին, Ռոբերտ Աբաջյանին, Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշակոթող։
Արտաշավանում այսօր հերոսի ծննդյան առիթով իր ծննդավայրում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Արտաշավանի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել։ Դպրոցի սաները ներկայացան կենդանի երգերով եւ ասմունքնորով, հիշելով Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին։ Ելույթներով հանդես եկան դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը եւ այլ ներկաներ։
Հուշարձանը բացմանը ներկա էին Քյարամ Սլոյանի հարազատներն ու ընկերները, նույն դիրքում զոհված տղաների ծնողները, Արտաշավանի գյուղապետը, արցախյան պատերազմի մասնակիցներ, գյուղացիներ, ինչպես նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչներ։
Հուշաքարը օծելուն հաջորդեց Արտաշավանի թաղամասերից մեկի անվանակոչումը Քյարամ Սլոյանի անունով։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...