Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Գիշերը տեղի ունեցած ողբերգության կադրերը հայտնվել է համացանցում. 2 մարդ ինչպես է ընկել ջրանցքը, տեղում քաղաքացիներ են վատանում (տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է.   Երեկ՝ մարտի 13-ին,  ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցերի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրանցքում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել  դիերը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի համանատար Գրիգոր Պողոյանի, և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  Ժամանել  է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի  մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել  է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ  Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 և ավելի մարդու մահ)  հատկանիշներով: Ավտոմեքենան փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերեցեին ջրանցքից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ  1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարից հետո ժամանած՝ մահացածների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, ում փրկարարները, ոստիկանները բժիշկների հետ առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին:  

Ավելին