«Չստացվի այստեղ մենք խաղաղություն ենք քարոզում, Ադրբեջանում՝ հայատյացություն». Արսեն Խառատյան
Եթե կողմերը պատրաստ են կառուցողական լինել եւ հակված են խաղաղության, ապա պետք է սկսել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ խոսելով ԼՂ կարգավորման եւ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզի մասին։
«Ինչպես Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ–ում հայտարարեց, որ Արցախի հարցով լուրջ քննարկում չի եղել, ես անկախ ամեն ինչից կարծում եմ, որ այդ քննարկման անհրաժեշտությունը կա»,–ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայկական կողմի որդեգրած կուրսը ԼՂ հարցում ճիշտ է. «Հայտարարված կուրսը արդեն իսկ ազդեցություն գործել եւ գործելու է գործընթացի վրա եւ կարծում եմ՝ ի օգուտ մեզ»։
Սակայն, Խառատյանի համոզմամբ՝ հայկական կողմը պետք է հետեւողական լինի. «Եթե կողմերը համաձայնության են եկել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու, հանրության տրամադրությունը շոշափելու, ապա դա պետք է արվի եւ պետք է արվի երկուստեք, որ չստացվի այստեղ մենք նստած խաղաղություն ենք քարոզում, սակայն Ադրբեջանի դպրոցներում հայատյացություն են քարոզում։ Այստեղ մենք պետք է հետեւողական լինենք եւ աշխատենք զուգահեռ»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...