Օնիկ Գասպարյանը շարունակելու է իր պարտավորությունների կատարումը՝ որպես ԳՇ պետ. Ինչու է ռեժիմը խուճապի մեջ
Շարունակվում են դատական իշխանության նկատմամբ ճնշման փորձերը
Օնիկ Գասպարյանի գործով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններն առավել քան արժանահավատ են, հատկապես՝ վերջին շրջանում իշխող ուժի կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումների վերաբերյալ բազմաթիվ առերևույթ փաստական հանգամանքների ի հայտ գալու, և դրանց վերաբերյալ իշխանության քար լռության համատեքստում։
Վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարեցման հակասահմանադրական գործընթացն արգելող հայցի ապահովման միջոցի կիրառումն առավել քան հիմնավոր է։
Արդյունքում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կասեցվելու է նոր ԳՇ պետի նշանակման գործընթացը, և Օնիկ Գասպարյանը մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը շարունակելու է իր պարտավորությունների կատարումը՝ որպես Գլխավոր շտաբի պետ։
Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապի մեջ է, քանի որ, այդ դեպքում, ստացվելու է, որ անգամ վարչապետի եւ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության կոպիտ ոտնահարումը բավարար չէր Հայոց բանակը գլխատելու համար։
Հետևաբար՝ ավելի քան հավանական է, որ իր առջև դրված նպատականերին հասնելու համար որևէ միջոցի առջեւ չխորշող իշխող ուժը դիմի հերթական ծայրահեղ հակաիրավական քայլերի։
Ամեն դեպքում, լիահույս եմ, որ իրավական համայքի հարգանքը վայելող դատավոր Մհեր Պետրոսյանը՝ անկախ ճնշման փորձերից, այս հակասահմանադրական գործընթացին գնահատանք կտա իր դատական ակտերով։
Սահմանադրագետ Գոհար Մելոյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ