«Թավշյա ծաղր». պոպուլիզմի թիրախում այժմ էլ կենսաթոշակառուներն են
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, որով բարեփոխումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով: Նախագիծը դրված է հանրային քննարկման, արդյունքներն ամփոփվելուց հետո այն կներկայացվի կառավարությանը, որից հետո նախագիծը կմտնի ԱԺ։
Փոփոխությունների համաձայն՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 90-ից բարձր կենսթաշակառուները թոշակին հավելում կստանան: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում 400 հազարից ավել կենսաթոշակառու է գրանցված, հարց է առաջանում՝ նրանցից քանի՞սն են բոլորել 90-ամյակը: Հաշվի առնելով Հայաստանում կյանքի տևողության կտրուկ կրճատումը և կյանքի որակը՝ դժվար չէ կռահել, որ աննշան տոկոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարում էր, որ բյուջեում գումարի խնդիր չկա, և նախարարությունները կարող են մշակել իրենց հեղափոխական ծրագրերը: Այդ դեպքում ինչո՞ւ ծաղրել կենսաթոշակառուներին և հանրության աչքերին թոզ փչելու նպատակով գնալ կենսաթոշակառուների ամենափոքր խմբի թոշակների ավելացման՝ ցույց տալու համար, որ գործ են անում և թուլացնելու սոցիալական լարվածությունը: Եթե բյուջում իսկապես չկա գումարի խնդիր՝ ինչո՞ւ չբարձրացնել կենսաթոշակները և նպաստները քաղաքացիների ավելի մեծաթիվ խմբերի համար, ինչպես երևում է` անգամ ստեղծված իրավիճակում Փաշինյանի կառավարությունը չի հրաժարվում պոպուլիստական քայլերից...




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան