ՀՀ ոստիկանությունում երբեք կայուն պարբերականությամբ դրամական պարգևատրումներ չեն եղել․ պարզաբանում
Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ըստ ոստիկանության տարածած պարզաբանման՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվություն է:
Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն պարբերականությամբ դրամական պարգևատրումներ, առավել ևս՝ աշխատավարձի հարյուր տոկոսով, չեն եղել: Աշխատավարձի հարյուր տոկոսով պարգևատրում ոստիկանության համակարգում առաջին անգամ կատարվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին և մինչ օրս դրամական պարգևատրումները կատարվում են հստակ պարբերականությամբ:
Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ու լրատվամիջոցներին՝ չճշտված ու հիմնազուրկ տեղեկություններով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...