Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Փաշինյանը մարդկային նոր կորուստների իրական վտանգ է ստեղծում․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն-տեղեկանք է ներկայացրել երկրում կորոնավիրուսային վիճակի, դրա դինամիկայի, կանխման և անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

Ռելիզում նշվում է, որ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը։

Մասնագիտական առումով, բնականաբար շատ հեռու եմ նախարարության խորհուրդներին, կանխարգելիչ միջոցառումներին գնահատական տալուց, բայց որպես քաղաքացի, ով տեսնում է երկրի վարչապետի հաճախակիացող հավաք-հանդիպումները, ինձ մոտ նվազագույնը մեկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում բազմամարդ միջոցառումներ կազմակերպում։

Միամտություն կլինի կարծել, թե նա այս տեղեկատվությանը չի տիրապետում։ Իսկ տիրապետման պայմաններում մեծ խմբերի հետ տարբեր ձևաչափով հանդիպումներով վարչապետը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում։

Նկատենք, որ ոչ միայն իր կողքը բեմահարթակներին կանգնող, այլ հանդիպման մասնակիցների մի մասը առանց դիմակների է կամ սխալ կրմամբ, իսկ սոցիալական հեռավորության մասին դեռ չեմ խոսում։

Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան՝ պատերազմի 4-5 հզ զոհից մինչև նույնքան կորոնավիրուսային մահեր, թող անհրաժեշտ եզրակացություններ անեն դեռևս նրան սատարող մեր քաղաքացիները»։