Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար Մելոյան
Հասարակություն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին

«ՀԱՎԱՏՔՈ՛Վ՝ Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ, ՈւԺԵ՛Ղ՝ Արդարություն և Օրենք, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին

Հայտարարություն

22.03.2021 թ.

Անկոտրո՛ւմ Հայ ժողովուրդ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը վերահաստատում է Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը:

Արտահերթ ընտրություններն օրինական և լեգիտիմ ճանապարհներից են՝ Հայաստանը ամերիկածին և թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի իշխանությունից մաքրելու, Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու, որի առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելու, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելու համար:

Առավել քան վստահ ենք, որ Հայ ժողովուրդն այս անգամ չի ընկնի օտար և թշնամի ուժերի կողմից իրագործվող քարոզչական հնարքների թակարդը, և իր վստահելի ձայնը կտա քաղաքական այն կուսակցությանը, որն, Արցախին, Հայաստանին և Հայ ազգին վտանգ սպառնալու պահին, միշտ իր կյանքը դրել է Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, որն ունի պետության կառավարման փորձառու Առաջնորդ, ում անունը երբեք կապված չի եղել որևէ կոռուպցիոն կամ այլ հանցավոր գործարքների հետ, և քաղաքական ուժեղ թիմ:

Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած և 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց և Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների (www.hayocartsivner.am) 301 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձևավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին և Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում Հայաստանում ձևավորելու է նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն, որն էլ ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, կառուցելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմ՝ Նախագահություն