Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

IDream. Նոր ծրագիր ուսանողների համար IDBank-ից

Ուսանո՞ղ ես, երազու՞մ ես աշխատել բանկային ոլորտում և ստանալ մրցունակ գիտելիքներ ու անփոխարինելի փորձ, շարունակի՛ր կարդալ․ քեզ կհետաքրքրի մեր նոր առաջարկը։

IDBank-ը գործարկում է նոր ծրագիր ուսանողների համար՝ IDream։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բակալավրի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին կատարել առաջին քայլը բանկային ոլորտում և սկսել նոր փուլ իրենց մասնագիտության մեջ։ Մասնակիցները ձեռք կբերեն հիմնաքարային գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաև կծանոթանան վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններին։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ նախկինում իրականացված կրթական ծրագրերի արդյունքում IDBank-ի թիմը համալրվել է մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներով, որոնք իրենց առաջին քայլերը կատարել են հենց IDBank-ում, հաստատվել ոլորտում և հիմա՛ էլ շարունակում են իրենց կարիերան IDBank-ի հետ։ «IDream-ը մեր նոր ծրագիրն է ուսանողների համար, որի նախնական փուլը մեր ռազմավարությանն ու ընտրած ուղուն համահունչ կանցկացվի նորարար մոտեցմամբ․ IDream ծրագրին մասնակցելու համար առաջարկում ենք ուսանողներին ուղարկել իրենց CV-ները բոլորովին նոր ձևաչափով՝ առավելագույնը 1 րոպե տևողությամբ վիդեոհոլովակի տեսքով։ Այսպիսով՝ սպասում ենք թվային CV-ների․ ամենապայծառ, մոտիվացված և հետաքրքրված ուսանողները հրավիրվելու են հետագա հարցազրույցի և թեստավորման, իսկ ուսումնական փուլի ավարտից հետո լավագույնները կհամալրեն IDBank-ի թիմը»,- ասել է Մարիանա Էդիլյանը։

IDream ծրագիրը նորավարտ կամ դեռևս ուսումը շարունակող ուսանողներին հրաշալի հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխատանքային փորձ և կառուցելու կարիերան IDBank-ի հետ։