Ադրբեջանցիների կողմից ոչնչացված Ջաբրայիլի եկեղեցին կառուցվել էր զինվորների օգնությամբ
Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, կառուցվել էր մի քանի տարի առաջ զինվորների օգնությամբ։
2012թ․ եկեղեցու կառուցման գաղափարն առաջացել էր Մեխակավանի զորամասի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Աբյանի մոտ։ Եկեղեցին օծվել էր 2017 թվականին։
«Եկեղեցին բլրի վրայից ոնց որ հովանավորեր զորամասի ողջ տարածքը։ Կառուցման ընթացքում և զինվորները, և սպաները միահամառու ուժերով աշխատում էին եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի փոքր հայթայթված թե գումար, թե միջոց, թե շինանյութ, ամեն ինչ ներ էինք դնում եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի քարը, մասնիկն ամենայն սրտացավությամբ դրել ենք»,- NEWS.am-ի հետ զրուցում նշեց Տեր Գևորգը։
.jpg)
Նշենք, որ պատերազմի օրերին պղծել էին ադբեջանցի զինվորները՝ գմբեթին կանգնած «Ալլահու Ակբար» գոռալով։
Նշենք, որ սա Ադրբեջանի վարած մշակութասպան քաղաքականության միակ օրինակը չէ։ Օրեր առաջ էլ տարածվեց արբանյակի լուսանկար, որում երևում էր, որ պատերազմից հետո ավերվել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

«Իրենց ձեռքի տակ ինչ կա քրիստոնեական, իրենք հավասարեցնում են զրոյի, ոչնչացնում են հետքերը, բայց բարձր ամբիոններից խոսում են իրենց նախնիների քրիստոնյա լինելու, հոգևոր մշակութային արժեքները պահպանելու մասին։ Խոսելը հեշտ է, գործն անում են այն , ինչ անում են՝ քանդել ավերել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։
Շուշին գրավելուց անմիջապես հետո էլ ադրբեջանցիները պղծել էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիներ ու վանքեր են մնացել։ Դրանց բոլորի ճակատագիրը վտանգված է։
Հիշեցնենք, որ բրիտանական BBC-ն այցելել էր Ջաբրայիլ ու պարզել, որ եկեղեցուց անգամ փլատակներ չեն մնացել, այն հիմնահատակ ավերվել է։





















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան