Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ
Հասարակություն

Արարատի մարզում հսկայական բարդին ընկել է տրակտորի վրա. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 56-րդ մ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի հարևանությամբ, հսկայական բարդին արմատից կոտրվել և ընկել է ընթացող,  Սուրենավան գյուղի բնակիչ, 50-ամյա Կամո  Ղազարյանի վարած T40 մակնիշի տրակտորի և նրան ամրացված 2 կցորդիչի վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի ընկնելու հետևանքով տրակտորիստը «կրծքավանդակի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել  է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ովքեր վիրավորին հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների ավտոմեքենայի միջից վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Կայքը հայտնում է նաև, որ  ծառը, երբ ընկել է տրակտորի վրա, տրակտորը ընկնելու վայրից մոտ 125 մետր առաջ է ընթացել և տրակտորիստը չի կարողացել ինքնուրույն  դուրս գալ, նրան օգնել են գյուղացիները:

 Դեպքի վայրում հավաքված Սուրենավանի բնակիչներն  ասում էին, որ նշված վայրում կան մի քանի դարն ապրած ծառեր և եթե պատկան մարմինները հետևություններ չանեն և այդ փտած ծառերը չհեռացնեն, չի բացառվում հետագայում նորից նմամատիպ դեպք տեղի ունենա և այն ունենա նաև ողբերգական ավարտ: 

«Գոնե այս դեպքից հետո Բնապահպանության նախարարությունն ու Արարատի մարզպետարանը թույլատրեն՝ մարդիկ այդ փտած ծառերը հեռացնեն, իսկ եթե մենք անվտանգությունից ելնելով՝ հեռացնենք, ապա մեզ կսարքեն ազգի դավաճան, քրեական օրենսգրքի  մի քանի հոդվածներ կդնեն մեջքներիս ու կասեն՝ գնացեք բալանդ ուտելու»:

Ավելին