Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ո՞րն է Խաչիկ Ասրյանի բանակաշինության կոնցեպտը

Այն, որ Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Հայոց Ազգային Բանակն է եղել, կա և կլինի, փաստ է: Փաստ է նաև, որ Հայկական բանակը ապրում է իր ոչ լավագույն օրերը, հետևաբար իշխանության ձգտող քաղաքական ուժերը պետք է հստակ ձևակերպեն իրենց տեսլականը մեր բանակի զարգացման և հզորացման հարցի հետ կապված: Հասարակությանը դա ամենաշատն է հետաքրքրում, և առաջիկա ընտրություններում բանակի հետ կապված հարցերը լինելու են նրա քվեարկության հիմնական մոտիվացիաներից մեկը:

Այսպիսով, դիցուք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանն ինչպե՞ս է պատկերացնում և ի՞նչ է առաջարկում բանակաշինությունը նոր մակարդակի բարձրացնելու գործում: Իշխանության հասնելու պարագայում նա մտադրված է հինգ տարվա ընթացքում Զինված Ուժերի ցամաքային և օդային ամբողջ տեխնիկան փոխարինել ժամանակակից, արդիական տեխնիկայով, իսկ ամբողջ հին տեխնիկան օգտագործել որպես ուսումնական միջոց: Հաջորդը՝ արդիականացնել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ու Նախիջևանի հետ սահմանագծի ողջ երկայնքով առկա ինժեներական պաշտպանական կառույցները, ստեղծել և կատարելագործել հուսալի պաշտպանական 2-րդ և 3-րդ բնագծեր: Ըստ Ասրյանի՝ մեկ տարվա ընթացքում և դրանից հետո՝ սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն միշտ պետք է իրականացնեն բացառապես պայմանագրային զինծառայողները: Մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ, երկրորդ տարում՝ նվազագույնը 400.000 դրամ, երրորդ տարում՝ նվազագույնը 500.000 դրամ, և այս չափը կպահպանվի առաջիկա հինգ տարվա ընթացքում: Երկրորդ տարվանից սկսած՝ պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ չեն ծառայի մարտական հերթապահությունում, այլ զորամասերում կզբաղվեն մարտական պատրաստությամբ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համոզմամբ, հաշվի առնելով Հայկական Բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի դեմ անընդհատ վերսկսվող պատերազմական գործողությունների սպառնալիքը՝ Հայաստանի Ազգային Ժողովը պետք է պարտադիր օրենք ընդունի առ այն, որ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող արական սեռի ներկայացուցիչները պետք է պարտադիր ժամկետային ծառայություն անցած լինեն բանակում՝ բացառությամբ կոնկրետ գիտությամբ զբաղվելու, մշակութային և սպորտային համաշխարհային արդյունքներ ցուցաբերելու համար բանակից ազատվածների: