Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհի շուրջ տեղի ունեցող միջադեպերի անարձագանք մնալը ՀՀ-ի և Արցախի իշխանությունների անտարբերության և նոր զիջումների պատրաստակամության ցուցիչ է

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհը հետպատերազմյան փուլում ստեղծված իրավիճակի լավագույն ինդիկատորն է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:


«Խոսքս դեռ չի վերաբերվում այդ ճանապարհի շուրջ քննարկումներին, Ադրբեջանի առաջ քաշվող պայմաններին կամ դրա վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։

Հետպատերազմյան փուլի ամենաշատ միջադեպերը արցախցիների և ադրբեջանցիների միջև հենց այս ճանապարհի տարբեր հատվածներում է գրանցվել։

Ի սկզբանե պարզ չէր, թե ինչո՞ւ հայկական կողմը թույլատրեց ադրբեջանական ռազմական, քաղաքացիական նշանակության շարասյունների անցուդարձն այդ հատվածով և ինչո՞ւ է թույլատրում նույնիսկ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն իրենց ծայրաստիճան լկտի են պահում այդ ճանապարհով անցնելիս։

Ու սա այն պարագայում, որ որևէ փաստաթղթում ամրագրված չէ ադրբեջանցիների շարժն այս տեղամասով։


Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը նույնիսկ համատեղ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները չի կատարում, իսկ մենք անում ենք ավելին, որը դուրս է ամեն տեսակի տրամաբանությունից։

Վերջին միջադեպն այդ ճանապարհին երեկ է գրանցվել. ադրբեջանական ռազմական նշանակության մեքենաների միջից քարեր են շպրտել հայկական քաղաքացիական ավտոմեքենաների վրա։

Հայաստանի ու Արցախի որևէ կառույց ոչ միայն պատշաճ չի արձագանքել ադրբեջանական սադրանքների շարքին, որի նպատակը վախի մթնոլորտի ստեղծումն ու քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն է, այլ տեղի ունեցածին որևէ քայլ չի հետևել։

Օրինակ՝ այդ ճանապարհով ադրբեջանական շարժի սահմանափակում, թեկուզ, ժամանակավորապես։


Այս ճանապարհի շուրջ տեղի ունեցող միջադեպերի անարձագանք մնալը ցուցիչ է՝ հասկանալու Հայաստանի և Արցախի իշխանությունների՝ անտարբերության, հարմարվողականության, նոր զիջումների պատրաստակամ լինելուն։

Եղած բնակավայրերի անվտանգությունը չեք ապահովում, բայց ամեն օր մեծ-մեծ խոսում եք նոր ծրագրերից, կյանքը բնականոն հուն վերադարձնելուց, ինչն ավելի շատ օդ կրակելու է նման»,- գրել է Աբրահամյանը: