Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78, 79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից...»
Հ. գ. - Պայքարող առաջնորդի տեսակը հենց այսպիսին պետք է լինի՝ գնալ մինչև վերջ, եթե երկրի ներսում է, ապա օրենքով, եթե դրսում է՝ դիվանագիտությամբ, իսկ երբ պատերազմ է, զորավարի վճռականությամբ... Ահա հենց այս որակների շնորհիվ էլ ժամանակին Հայն ունեցել է հաջողություն թե՜ ներսում, թե՜ դրսում... Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում և, ոչ երբեք հերյուրանքներով ու շահարկումներով աթոռ գրաված պատահականությունը...»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշումը՝ արձանագրելով, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան