Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի կամ բավականին շատ ձայներ կստանա այն քաղաքական ուժը, որը հանրությանը կառաջարկի բանակաշինության այնպիսի ծրագիր, որը կերաշխավորի Հայաստանի և Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը։ Իհարկե, բոլոր ուժերն են խոսելու բանակից ու, ըստ էության, հասարակության մի հատվածի համար դժվար է լինելու տարբերել՝ ով է ճիշտ ասում և ով է պոպուլիզմով զբաղվում։ Չնայած կան ուժեր, որ ինչ էլ ասեն, միևնույն է հասարակությունը ոչ մի պարագայում այլևս չի հավատալու։ Դիցուք, ո՞վ է հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը վերականգնելու է Հայոց բանակի երբեմնի մարտունակությունը։ Ոչ ոք։ Չնայած դա չի խանգարում, որ Նիկոլը ամեն օր հերթական ստերի չափաբաժինը տարածի։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախընտրական հատվածում նորից սուտ խոստումներ է տալու, իսկ ի՞նչ են անելու և ասելու մյուս ուժերը, որպեսզի չպարտվեն ստին ու պոպուլիզմին։ Պարզ բան՝ ցույց տան իրենց անցած ճանապարհը, կատարած գործերը և ապագայի տեսլականը։ 

 

Դիցուք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս ներկայացրեց իր ղեկավարած ուժի բանակաշինության կոնցեպտը։ Ի դեպ, դեռևս միակ ուժն է, որը ներկայացրել է նման ծրագիր, հետևաբար կքննարկենք հենց Խաչիկ Ասրյանին։ Ծրագիրն, ինչ խոսք, հավակնոտ է և իրականություն դառնալու պարագայում բեկումնային փոփոխություններ կբերի բանակում։ Հաջորդ հարցը, որ կառաջանա ընտրողի մոտ հետևյալն է՝ կարո՞ղ է, ի զորո՞ւ է Խաչիկ Ասրյանը իրականություն դարձնել այն, ինչ առաջարկում է, ի՞նչ գիտելիքներ և փորձառություն ունի։

Խաչիկ Ասրյանը պահեստազորի գնդապետ է։ Անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում 1500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ է կազմակերպել, մասնակցել է Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված բոլոր պատերազմներին։ Վերջին պատերազմում` սեպտեմբերի 29-ին, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով մեկնել Արցախ և ուղիղ մեկ ամիս շարունակ մարտական գործողություններ իրականացրել Մարտունու շրջանի առաջնագծում: Դե, իսկ Խաչիկ Ասրյանի 11 տարվա պետական կառավարման փորձի մասին, ըստ էության, հանրությունը լավ տեղեկացված է։ Ըստ էության, եթե խնդրին խորությամբ ենք նայում, ապա օրինաչափ է, որ հենց Խաչիկ Ասրյանն է հանդես գալիս բանակաշինությունը նոր մակարդակի բարձրացնելու կենսական ծրագրով։ 

Դե, ինչպես ասում են՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։