Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի
Հասարակություն

«Հրամանատարը նահանջել է ու ասել՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես». Նորայրը քաշել է նռնակն ու զոհվել

Մերօրյա հերոս Նորայր Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Հացավան գյուղում: Նա գերադասեց իր կյանքին վերջ տալ, քան գերի ընկնել:

«Նորոն հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր, անսահման բարի էր, էնքան շատ էր իր միջի բարությունը, որ ես մեկ-մեկ զարմանում էի, ինքս ինձ հարց էի տալիս, թե ոնց կարա մարդ այս աստիճանի բարի լինի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Էլեն Պետրոսյանը:

Նորայրը ավարտել էր Գառնիի թիվ 1 դպրոցը, որից հետո ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա` որպես իրավաբան. «Ուսումից զատ, Նորոն ազատ ժամանակ շատ էր սիրում դհոլ նվագել և զբաղվել սպորտով, իր սիրած սպորտաձևը բռնցքամարտն էր»,- ընդգծեց Էլենը:

Հերոսը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 24-ին Ջաբրայիլի զորմասում: Նորայրը պատերազմի առաջին իսկ օրվանից եղավ դիրքերում՝ գնաց հայրենիքի պաշտպանության. «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց տուն, ասաց, որ իրենց մոտ խաղաղ է: Հետո զանգահարեց ինձ, կրակոցների, պայթյունների ձայներ լսեցի, զգացի, որ ամեն ինչ լուրջ է: Նորոն ինձ խոստովանեց՝ դիրքերում է, բայց ասաց, որ հանկարծ մամային չասեմ այդ մասին՝ կանհանգստանա»,- վերհիշեց Նորայրի քույրը:

Վերջինս նշեց, որ պատերազմի օրերին Նորայրը այնքան էլ հաճախ չէր զանգահարում, քանի որ չէր սիրում հեռախոսով խոսել. «Սեպտեմբերի 27-ի զանգից հետո, Նորոն 3 օր չզանգահարեց, շատ էինք անհանգստացել, հետո զանգահարեց ու ասաց, որ 3 օր Ջաբրայիլում շրջափակման մեջ են եղել, նահանջ են տվել ու տեղափոխվել են Հադրութ»,- ասաց Էլենը:

Հադրութում ևս Նորայրը եղել է թեժ մարտերի մեջ, նրան հրաման է տրվել 300 զինվորով բարձրանալ և հսկել սարը. «Նորոն հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ էր: Իրեն հրամայել էին, որ նորակոչիկ զինծառայողների հետ բարձրանա և իր տեխնիկայով այդ սարում դիրքավորվի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ սարը արդեն շրջափակված էր եղել թշնամու կողմից, և նրանք հենց բարձրացել են, սկսել են նրանց վրա կրակել»,- նշեց Նորայրի քույրը:

Հոկտեմբերի 9-ին հերոսը վիրավորվում է ձեռքից ու ոտքից: Այդ վիճակում նա մեկ օր մնում է շրջափակման մեջ, իսկ գերի ընկնելու մասին, անգամ, չէր էլ ցանկացել լսել. «Նրանց հրամանատարը նահանջել է ու կարողացել է փրկվել: Նորոյին ասել է՝ արի՛, ես քեզ հետս տանեմ, բայց Նորոն հրաժարվել է՝ ասելով՝ իր զինվորներին չի թողնի մենակ: Հետո հրամանատարը Նորոյին ասել է՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես, Նորոն էլ պատասխանել է, թե գերի չի ընկնի ու տղերքին էլ չի թողնի, որ գերի ընկնեն»,-խորը ցավով պատմեց Էլենը՝ հավելելով, որ Նորայրը, տեսնելով՝ թշնամիները մոտենում են նրանց, քաշել է նռնակը և զոհվել՝ սպանելով մի քանի ադրբեջանցու:

Նորայրը զոհվել է դեկտեմբերի 21-ին, սակայն հուղարկավորվել է հունվարի 17-ին. «Մենք իր դին 3 ամիս չենք կարողացել գտնել, հունվարի 17-ին նոր գտել ենք, սարի վրա էր, իսկ թուրքերը թույլ չէին տալիս, որ այդ տարածք մտնեին՝ դիակները դուրս բերելու»,- ասաց Էլենը:

Ըստ նրա խոսքերի՝ Նորայրը զգացել է, որ շուտով պետք է զոհվի, այդ տպավորությունն է ձևավորվել Էլենի մոտ՝ եղբոր վերջին զանգի պատճառով. «Վերջին անգամ եղբայրս խոսել է մամայի հետ, ասել է՝ մա՛մ ջան, խոսա, պատմի, ուզում եմ լսեմ, ի՞նչ կա, ի՞նչ եք անում, ի՞նչ եք արել: Կարծես՝ ինքը ներքուստ զգացել է, թե ինչ է կատարվելու իր հետ ու հաջող է արել մամային. դա իր վերջին զանգն է եղել...»,- խորը ցավով ասաց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

 

Ավելին