Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ
Հասարակություն

Առեղծվածային դեպք Հայաստանում.51-ամյա մենեջերի դին, ով որպես անհայտ կորած որոնվում էր, հայտնաբերվել է Քյարքիի ոլորաններում ՝ ձորում՝ գլխիվայր շրջված մեքենայից դուրս

Այսօր՝ մարտի 30-ին,  առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա  գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ  Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի  գլխավորությամբ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:  Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի,  հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  Ոստիկանները վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր, ինչի համար էլ  դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը: Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ,  51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու  մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և  որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Ձորում  հայտնաբերվել է նաև  նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Ավելին