Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Եթե ազատամարտիկի խնդիրներից վարչապետը տեղյակ չէ, ուրեմն այդ պաշտոնը իր տեղը չէ. Վոլոդյա Ավետիսյան

Գործող իշխանությունները ազգային, պետական մոտեցում չեն դրսեւորում մի շարք հարցերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արժանապատիվ ազատամարտիկ»  ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Խոսելով ազատամարտիկների վիճակի մասին, Վոլոդյա Ավետիսյանը խոսեց մի խնդրի մասին, որը, նրա փոխանցմամբ, անհանգստացնում է շատ ազատամարտիկների.  «Մարդն ունի պատերազմի մասնակցի կարգավիճակ, իսկ այն մարդը, որն ունի պատերազմի մասնակցի կարգավիճակ, ծառայել է բանակում եւ գնացել է թոշակի, ստանում է 5000 դրամ հավելյալ գումար, իսկ մարդը, որը հաշմանդամի թոշակ է ստանում, չի ստանում այդ 5000 դրամը»։

Հարցին՝ փորձե՞լ են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացնել իրենց մտահոգությունները, նա ասաց, որ չեն հանդիպել. «Իրենք բոլորը մեր երկրից են, ամեն ինչ լավ գիտեն, եթե ցանկանում են օգնել, պետք է անեն, Պաշտպանության նախարարություն եւ սոցիալական բաժնի պետ կա, որոնք այս խնդիրները պետք է բարձրացնեն, վարչապետը պետք է պահանջի։ Եթե չգիտի, ուրեմն վարչապետը իր տեղը չէ, պաշտպանության նախարարն էլ իր տեղում չի»։

Վալ;ոդյա Ավետիսյանն ընդգծում է նույնիսկ ապրիլյան պետերազմում զոհված զինծառայողներից շատերի բուժման հարցը չի լուծվում. «Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին բուժելու համար կայքերի միջոցով փող են հավաքում, բա ո՞ւր մնաց 1000 դրամները։ Ու շատ կան այդպիսիք, որ մեր պետությունը պետք է բուժի, բայց չի անում։ Հիմա կասեն գումար չկյա։ Օրինակ, հանքերի գումարն ուր է գնում, ինչ եղավ Քոչարյանի փայատեր լինելը, մյուսների փայատեր լինելը հանքերին։ Մեր երկրի հարստությունն ուր է գնում, եթե չի ծառայում մեր ժողովրդին, մեր երկրին»։

Նա հիշեց Մեղրիի զորամասի հետ կապված միջադեպը, նշելով, որ այդ դեպքի համար պաշտպանության նախարարը պետք է դիմում գրեր, գնար. «Ի՞նչ է նշանակում զորամասում նայող լինել, նայողն է ասում, թե զորքն ինչ անի, սա խայտառակ վիճակ է, այդ դեպքի համար պաշտպանության նախարարը պետք է դիմում գրեր, գնար։ Նա չի տիրապտում իրավիճակին»

Ազատամարտիկի կարծիքով՝ ազգային պետականամետ մոտեցում չի դրսոեւորում իշխանությունը. «Ի՞նչ է նշանակում Քաղաքացու օր նշել եւ 124 մլն դրամ վատնել։ 30 տարի է քաղաքացիները բանտերում պայքարում են, քաղաքացին շուտվանից կա, բայց իրենք  ցանկանում են վերագրել իրենց»։