Եղանակը Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասկան ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +21+14:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+8,
Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -12+1, ցերեկը՝ 11+13,
Արարատում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +13+15,
Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +13+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+8,
Արցախում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+13:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան