Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ
Հասարակություն

Հրաժարական կտա, որ մնա իշխանության ղեկին. Ռուսներն ունեն 2 թեկնածու

Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այո, առաջիկայում ես հրաժարական եմ տալու, ապրիլին, հրաժարական եմ տալու ոչ թե գնալու, այլ հրաժարական եմ տալու, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այդ ընթացքում շարունակելով լինել վարչապետի պարտականությունները կատարող: Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում, եթե չեք վերահաստատի, մենք խոնարհաբար մանդատը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք»:

Մինչ Հայաստանում ընդդիմությունը կասկածներ է հայտնում, նշում են, թե վստահ չեն, որ հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ռուսաստանցի պաշտոնյաները և ռուսաստանյան մամուլը ցույց են տալիս, որ ամեն ինչ գիտեն Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին։

Կրեմլից երեկ մեկնաբանեցին ապրիլին հրաժարական տալու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և մասնավորապես այն, թե արդյոք Փաշինյանը սա քննարկել է Պուտինի հետ։ «Նա կշարունակի գործել որպես վարչապետ, ուստի այս որոշումը, որը հրապարակվեց, անհապաղ քննարկման կարիք չունի», - մեկնաբանելով Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունն՝ նշեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը «շփվել են բոլորովին վերջերս, և շփումները շարունակվում են»:

Վերջին անգամ, հիշեցնենք, Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել մարտի 26-ին` նույն օրը, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց երկրորդ նախագահի գործով դատավարության մասին որոշումը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում էր, որ նրանք անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։ «Քննարկել են նաև համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն», ասվում էր հաղորդագրությունում:

Ռուսաստանցի պաշտոնյաներն ու Կրեմլի վերահսկողության տակ գտնվող մամուլը միշտ ընդգծում են Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հատուկ՝ ընկերական հարաբերությունները։ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, և առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, գոհունակությամբ արձանագրել, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և մնում է ընդհանուր առմամբ հանգիստ, նշում էին ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանցի փորձագետները շեշտում են, որ Կրեմլի համար այսօր կարևորն այն չէ, թե ով կլինի Հայաստանի վարչապետն, այլ՝ այն, որ պահպանվեն նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դրույթները, որոնց համաձայն Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տեղակայել է խաղաղապահ զորքեր։

Իհարկե, հրապարակավ պաշտոնական Մոսկվան միշտ ընդգծում է, որ հայաստանյան ներքին զարգացումները Հայաստանի ներքին գործն է։ Մարտի 18-ին, մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին պատասխանելիս ասել էր, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը նման հարցեր չի մեկնաբանում, քանի որ դրանք դիտարկում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ։

Այդուամենայնիվ, հայաստանյան զարգացումները հետպատերազմյան շրջանում ակտիվ քննարկվում են թե՛ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների եթերներում, թե՛ մամուլում, թե՛ հատկապես ռուսական Telegram ալիքներում։
Իսկ վերահսկողության տակ գտնվող մեդիայի հայտնի և ոչ այնքան հայտնի քարոզիչների մակարդակով, մեղմ ասած՝ բացասական տրամադրվածությունը Փաշինյանի նկատմամբ՝ դարձյալ ի ցույց է դրվում:

Փաշինյանի հրաժարական տալու մասին հայտարարությունը նույնպես հայտնվել է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում, ընդ որում ռուսաստանցի հեղինակները, ինչպես և Պեսկովը, նախևառաջ շեշտում են, որ Փաշինյանի հրաժարականը ոչինչ չի փոխում, նա շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։
Հանրապետությունում քաղաքական ճգնաժամը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո։ Եռակողմ համաձայնագրով հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող շրջանների մի մասը անցել է Ադրբեջանին։ «Փաշինյանի քաղաքական հակառակորդները և ընդդիմադիր տրամադրված բնակչությունը դժգոհ են մնացել հրադադարի պայմաններից՝ վարչապետին մեղադրելով Ադրբեջանի առջև կապիտուլյացիայի և սեփական ժողովրդին դավաճանելու մեջ։ Երկրում սկսվել են զանգվածային հանրահավաքներ, ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը», -գրում է РБК-ն:

«Հայաստանի վարչապետը հրաժարական կտա երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ: Եվ կրկին միայն նրա համար, որ մնա իշխանության ղեկին»․ սա էլ «Կոմերսանտ»-ում հրապարակված հոդվածի վերնագիրն է։

«Կոմերսանտ»-ը նկատում է՝ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունից առաջ Հայաստանում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ աղմկահարույց քրեական գործը, որի շրջանակներում Փաշինյանի հիմնական քաղաքական մրցակից Ռոբերտ Քոչարյանին և ևս մի քանի նախկին բարձրաստիճան հայ պաշտոնյաներին մեղսագրվում էր «սահմանադրական կարգի տապալումը», հայտնվել է փլուզման եզրին։ Քոչարյանի փաստաբանները նշում են, որ այժմ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

«Երբ դա տեղի ունենա, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետած նախկին նախագահ Քոչարյանը, փորձագետների կարծիքով, լիարժեքորեն կմտնի նախընտրական մրցավազքի մեջ, ընդ որում՝ քաղաքական պայքարի առաջին փուլի հաղթողի կարգավիճակով», - գրում է «Կոմերսանտ»-ը։

Մետաքսյա Շալունց

Ավելին