Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Քոչարյանի խցում եղել եմ մեկ անգամ, ոչնչով չառանձնացող, սովորական խուց է. Արման Թաթոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների, գույքի, կենսաթոշակի վրա արգելանքների հետ կապված, ընտանիքի հետ տեսակցությունների հարցերը զեկույցում արտահատված են․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ գործն արդեն դատարան է ուղարկված, եւ այս փուլում զգալիորեն նվազել է ՄԻ պաշտպանի իրավասությունը։ «Հատուկ նշեմ այն, ինչ զեկույցում է ներկայացված, որ ձեռնպահ մնալով ընթացիկ գործով գնահատականներ տալուց՝ այդուհանդերձ կարծում եմ՝ հանրային վստահության բաղադրիչ ունեցող գործերով պետությունը շատ ավելի մեծ բեռ է ստանձնում՝ ապահովելու իրավունքի գերակայությունը, նաեւ այդտեղ կարեւորել եմ հանրային հաշվետվողականության բարձր աստիճանը, որ հանրային  վստահության բաղադրիչի հարցն իրացվի»,-ասաց նա։

ՄԻ պաշտպանն ասաց, որ նաեւ իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ մի քանի հարցեր են լուծում ստացել, մասնավորապես, էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը։ «Մինչեւ այդ վստահաբար միջամտել ենք, կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, նաեւ մեր միջամտությամբ հանվել է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին, Արման Թաթոյանն ասաց, որ նա ՔԿՀ-ների  ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք իրեն չի ներկայացրել։

ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ Քոչարյանի խցում մեկ անգամ է եղել, բայց այցեր իրականացրել է մի քանի անգամ. «Սովորական խուց է՝ առանձնահատուկ պայմաններ չունեցող»:

Հարցին, թե ՔԿՀ-ների սննդի՞ց է արդյոք օգտվում Ռոբերտ Քոչարյանը, Արման Թաթոյանը նշեց, որ ինքը նման դժգոհություն չի մտաբերում։