Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Հայաստանում.վերջինիս վարորդը տեղում մահացել է, նրա կինն ու 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով   տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը: Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները: Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:

Ավելին