Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

ՀԱՕԿ-ի պարզաբանումը Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ:

Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, որ կտրվել է ճոպանուղու ճոպանը և ներկայացրել է հաշիվ-ապրանքագիր` նոր ճոպան ձեռք բերելու համար: Հետագայում, ճոպանը փոխելուց հետո պարզվել է, որ այն ոչ թե կտրված է եղել, այլ թեթևակի վնասված, որը չէր կարող որևէ սպառնալիք հանդիսանալ ճոպանուղու շահագործման անվտանգության համար: «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենի անհիմն գործողությունների պատճառով, նոր ճոպանի ձեռքբերման համար ՀԱՕԿ-ը կրել է շուրջ 117. 500 եվրոյի վնաս:

Ընկերության գլխավոր տնօրենի վարքագիծը հիմք է հանդիսացել վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու համար և ՀԱՕԿ-ի կողմից Ընկերության գործունեության նկատմամբ հսկողությունը խստացվել է: Արդեն 2017թ. օգոստոսին, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկությամբ հրավիրվել է «Լեռնատուր» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով՝ Ընկերության գլխավոր տնօրենին պաշտոնից ազատելու օրակարգով: Ժողովի 18.08.2017թ. N 17/01-Ա որոշմամբ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենն ազատվել է պաշտոնից: Նույն որոշմամբ գլխավոր տնօրեն նշանակվել է նոր անձ: Նոր տնօրենի պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ Ընկերության եկամուտներն անհամեմատ ավելին են, քան եղել են նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում, ինչն ակնհայտ է եղել: «Լեռնատուր» ՍՊԸ գործունեության 2017թ. տարեկան արդյունքներն ամփոփելուց հետո, հաշվի առնելով, որ նոր գլխավոր տնօրենի կառավարման ժամանակահատվածում լեռնադահուկային սեզոնն ընդգրկել է միայն 2017-2018թ. ձմեռային սեզոնը, ՀԱՕԿ-ը եկել է այն եզրահանգման, որ 2018-2019թթ. ձմեռային սեզոնի ժամանակ պետք է իրականացվի ներքին մշտադիտարկում, որից հետո դիմել է աուդիտորական կազմակերպությանը՝ կատարելու ուսումնասիրություններ և ստուգումներ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացակարգերի վերաբերյալ: Այդ նպատակով ՀԱՕԿ-ի և լիցենզավորված աուդիտորական կազմակերպության միջև 14.02.2019թ. կնքվել է Համաձայնեցված ընթացակարգերի վերաբերյալ N Ս-02-19 պայմանագիր:

Աուդիտորական կազմակերպության կողմից արձանագրվել են անհամապատասխանություններ հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ-ի 2009-2016թթ. ֆինանսական հաշվետվությունների բացակայության, ինչպես նաև 2009-2016թթ. և 2017-2018թթ. եկամուտների անհամաչափության հետ կապված, և առաջարկություններ են ներկայացվել ՀԱՕԿ-ին՝ ձեռնարկել գործողություններ իրավունքների պաշտպանության և հնարավոր պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀԱՕԿ-ը Հավատարմագրային կառավարման պայմանագրով հիմնադիր լինելուց բացի, որը պետք է ստանար ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, հանդիսանում է նաև Լեռնատուր ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը (որը իրավունք է վերապահում ՀԱՕԿ-ին ստանալ «Լեռնատուր» ՍՊԸ-ից շահաբաժին, այսինքն ՀԱՕԿ-ը իրավունք ունի ստանալու ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 75 տոկոսը), ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն պատճառված հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ