Ստվերում հայտնված ՔՈ կուսակցությունը փորձում է մանիպուլյացիայի միջոցով երևան դուրս գալ
Անուլ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՔՈ կուսակցությունը տարածեց մի հաղորդագրություն, համաձյան որի՝ իրենց բողոքի հիման վրա պետք է Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից: Սակայն իրենց հայտարարությունները անհիմն են և անտեղի: Իրենց հավաստմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում հայտարարություններ անելիս այնպես էր ներկայացնում կարծես ինքն անձամբ է զբաղվում այդ բիզնեսների կառավարմամբ, սակայն նման հայտարարությունը տվյալ կուսակցության քաղաքական ոլորտից անտեղյակության և անգրագիտության մակարդակի մասին է խոսում միայն: Ի գիտություն նման կուսակցությունների ուզում եմ հիշեցնել, որ այն պահից ինչ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ իր ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային կառավարմանև ունի բոլոր իրավունքները քաղաքականությամբ զբաղվելու համար:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ամբիոնից Պետական տուրքի մասին հայտարարությանը, դա ևս արվել է աշխատակիցների խնդրանքով և տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է աշխատակիցը խնդրում, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ այդ հարցը բարձրացնի: Բացի դա պատգամավորը լիարժեք իրավունք ունի ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են հասարակությանը և խելամիտ լուծումներ գտնի դրանց համար և այս մասով ՔՈ կուսակցության կատարած հայտարարությունը ևս ահիմն էր:
Սակայն ՔՈ կուսակցության ներկայացուցիչները ևս մեկ մերկապարանոց հայտարարություն էին արել, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից խոսեց ցեմենտի գնի իջեցման մասին, որպես տնտ. հեղափոխության գաղափրին աջակցություն: Տվյալ կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ Գագիկ Ծառուկյանի հրահանգով է կատարվել ցեմենտի գնի իջեցում և սա նրանք ներկայացնում են որպես օրենքի խաղտում: Ի գիտություն ստվերում մնացած նման կուսակցությունների ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ տվյալ սեփականատերն ունի իրավունք իր կապիտալը կառավարելու, ինչն էլ որ արվել է փաստացի:
Ինչպես հասկացաք նրանց նշած ոչ մի կետ իրականությանը մոտ չէր և խորհուրդ կտամ տվյալ կուսակցությանը նման էժանագին շոուների միջոցով չփորձեն իրենց գոյության մասին հիշեցնել, քանի որ դա ամենակարճ ճանապարհն է քաղաքականապես ոչնչանալու համար: Իսկ եթե ցանկություն ունեն կայանալու որպես կուսակցություն, ապա լավ կանեն երկրի առջև ծառացած ավելի լուրջ և կարևոր խնդիրների քննարկմանը ժամանակ հատկացնեն, հակառակ դեպքում ԽԾԲ-ի միջոցով հավաքած 0,68% քվեն պրոգրեսիվ կերպով կնվազի:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...