Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում. կասկածյալների մեջ է Հանրապետության քաղաքապետերից մեկը
Այսօր՝ ապրիլի 4-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Առաքելյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ժաննա Շահնազարյանը: Արդեն ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ): Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան