ԱԺ-ում պետտուրքի հետ կապված Գ. Ծառուկյանի հայտարարությունը քաղաքացու խնդրանքով էր
Անդո Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Այսօր ՔՈ կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի պահանջում է զրկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից: Հայտարարության մեջ նշված էր, թե իբր ԲՀԿ առաջնորդը խախտել է օրենքն ու անձամբ զբաղվել է ձեռնարկատիրությամբ:
Անհիմն այս հայտարարությունը զարմանալի արագությամբ տարածվել է և՛ մամուլում, և՛ քաղաքական դաշտում: Սա, թերևս, հասկանալի էր, քանի որ մամլուլը պայքարում է հենց այսպիսի <<գերհզոր>> հայտարարությունների համար, որպեսզի ռեկորդներ սահմանի տափակության հաշվին:
Այժմ անդրադառնանք հենց բուն հայտարությանը: ՔՈ-ի ղեկավարությունը նշել է, թե իբր ԲՀԿ առաջնորդը ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ հանդես է եկել որպես ԱրարտՑեմենտի ձեռնարկատեր, և նրանք այդ ելույթից հետևություն են արել, որ Ծառուկյանը անձամբ է զբաղվում գործարանի կառավարմամբ:
Այս հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ բազմիցս նշվել է, որ քաղաքականությամբ զբաղվելու օրվանից Գագիկ Ծառուկյանը այլևս չի զբաղվում ձեռնարկությունների կառավարմաբ: Ինչ վերաբերվում է ԱԺ-ում ԱրարատՑեմենտի հետ կապված հայտարարությանը, ապա նա հանդես է եկել որպես պատգամավոր, ում խնդիրն էր պատգամավորների ուշադրրությունը գրավել օրակարգային այդ հարցի վրա: Նրան անձամբ խնդրել են, որ նա բարձրաձայնի այդ խնդիրը ԱԺ-ում , որպեսզի այն լուծում ստանա: Բացի այդ հավատարմագրային ծառայությանը հանձնած սեփականատերը իրավունք ունի իր կապիտալը կառավարելու: Այն, որ ՔՈ-ն որպես փաստարկ բերում է 10000 դրամով ցեմենտի գնի իջեցումը, ապա այս մեկը ընդհանրապես ծիծաղելի է: Կապիտալի տերը ինքն է որոշում ինչպես և որտեղ դա ուղղել:
Նմանօրինակ հայտարարություններով իրենց մասին հիշեցնելը, սակայն, ՔՈ-ի համար կարող է ճակատագրական լինել: Համբավ ձեռք են բերում միմիայն գործով: Եթե ՔՈ-ն նախկինում 0,68% ձայն է հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա այժմ կասկածելի է արդյո՞ք մեզ պետք են նման կուսակցություններ, որոնք զբաղված են միայն ցինիզմով:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...