Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսել է ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլը։ Երևանից և մարզերից շուրջ 200 երեխաներ ռուսերեն են սովորում հատուկ մշակված ուսումնական ծրագրով։ 7-14 տարեկանների համար դասընթացներն անցնում են 18 խմբերում, որոնք կազմվել են երեխաների թեստավորման արդյունքում:

«Դոմ Մոսկվի» կենտրոնի դասավանդողները դասընթացներն անցկացնում են ժամանակակից, ինտերակտիվ ծրագրով ու մեթոդներով, որոնք մշակվել են հատուկ բարձր արդյունավետություն գրանցելու համար։

«Նախորդ շրջափուլերի դասընթացների ակտիվությամբ և մասնակիցների քանակով պայմանավորված՝ ավելացրեցինք խմբերը և ընդլայնեցինք աշխարհագրությունը։ Երեխաները, որոնք մինչև դասընթացներին մասնակցելը կաշկանդվում էին խոսել ռուսերեն, այսօր ազատ հաղորդակցվում են միմյանց հետ։ Այս ամենը փաստում է, որ դասընթացները պահանջված են, չափազանց արդյունավետ և երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել, զարգացնել բանավոր խոսքն ու շփումը ռուսական մշակույթի հետ», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Այժմ դասընթացները անցկացվում են Երևանում, Աբովյանում, Աշտարակում, Արմավիրում, Վայքում, Վանաձորում, Գյումրիում, Մարտունիում, Մեղրիում, Չարենցավանում, Եղեգնաձորում և Էջմիածնում։ Դասընթացների նպատակն է ծանոթացնել երեխաներին ռուսական մշակույթին, ինչպես նաև զարգացնել հայ–ռուսական բարեկամական կապերն ու մշակութային երկխոսությունը։

Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը իրականացնում է տարբեր կրթական, մշակութային և սոցիալական նախագծեր։ Վերջին կրթական նախաձեռնություններից են նաև երևանյան կրթօջախներին դասագրքերի և գեղարվեստական գրականության փոխանցումը և ռուսական կենտրոնների ստեղծումը Երևանում և մարզերում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան