Մանդարին բաժանելը դժվար թե հանգեցնի քաղաքական հասունության՝ իրական խնդիրներից խոսենք
Գևորգ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Օրվա թոհուբոհի մեջ առանձնացավ մի նորություն, որը մեծ թափով տարածվեց, չնայած այն բանի, որ այն ի սկզբանե հավատ չէր ներշնչում ու հիշեցնում էր երեխայի «կապրիզ»:
Հավակնոտ Քաղաքացու որոշում կուսակցությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից: Աբսուրդ: Իրեն հասուն համարող որևէ կուսակցություն չէր հենվի հնչած մի քանի նախադասության վրա, ու նման անհեթեթություն չէր պահանջի:
Եկեք հասկանանք, թե Ծառուկյանի կողմից հնչեցրած հատկապես որ խոսքն էր դարձել ՔՈ-ի նման հիմնազուրկ պահանջի պատճառը՝ ԱԺ նիստի ժամանակ Ծառուկյանն ասել է, թե ցեմենտի մեկ տոննայի գինը նվազեցրել է 10000 դրամով:
Բոլորս էլ լավ գիտենք, որ մինչ քաղաքականությամբ զբաղվելը Ծառուկյանը օրենքով սահմանված կարգով իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն նույն այս օրենքը չի սահմանափակում վերոնշյալ բիզնեսների կապիտալի վերահսկումը սեփականատիրոջ կողմից: Եվ ուրեմն այստեղ կարգի խախտում չկա, դա էլ իր հերթին նշանակում է, որ ՔՈ-ի անդամների սպասված արդյունքը չի գրանցվելու, ու այս հարցում իրենց սպասելիքները չեն արդարանալու:
Իզուր չի, որ ժողովուրդը նման դեպքերին համապատասխան արտահայտություն ունի՝ խելքից պատուհաս:
ՔՈ-ն այլևս կորցրել է իր քաղաքական կուրսը, և սլանում է անհայտ ուղղությաբբ, որտեղ չկա ոչ իրենց ակնկալած փառքը, ո՛չ ճանաչումը, ոչ էլ առավել ևս պատիվը, երբ իրեն արտախորհրդարանական ակտիվ ուժ համարող կուսակցությունը նման հարցին «մատների արանքով» է նայում, ժողովուրդը նրանից ոչ մի սպասելիք ունենալ չի կարող, ու նույնիսկ այն 0,68 % ձայնը, որ ուներ այս կուսակցությունը, նման դեպքերի հետևանքով փոշիանալու է: Ի վերջո մանդարին բաժանելով քաղաքականության մեջ հասուն ուժ չէս դառնա, ու եկեք անդրադարձեք այս պահին ավելի կարևոր ու ակներև հիմնախնդիրներին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...