Ավտովթար՝ Նոր-Հաճն քաղաքում. «Mercedes»-ը չի զիջել ճանապարհը «Lexus»-ին
Ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմանում Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան և Աշոտ Հարությունյան փողոցների խաչմերուկում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Համբարձումյանի վարած «Mercedes» մակնիշի և Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 45-ամյա Նելլի Բաղրամյանի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Աղբյուրը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը. նա չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող «Lexus»-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ: Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ «Mercedes»-ի վարորդը այլ անձ է եղել:






















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան