Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

Ծնվել է զոհված զինծառայող Ավետիս Ավետիսյանի որդին՝ Արեգը

Ապրիլի 14-ին ծնվել է զոհված զինծառայող Ավետիս Ավետիսյանի որդին, որին անվանել են Արեգ։ Այս մասին HETQ.am-ին զանգահարեց և հայտնեց Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Արմենուհի Ավետիսյանը, և ինչպես ինքն էր ասում, ցանկանում են իր թոռան ծնվելու մասին լուրով ուրախությամբ կիսվել ամբողջ աշխարհի հետ։

Ավետիս Ավետիսյանն ու փոքրիկի մայրը՝ Ռաիսա Սարգսյանը ամուսնացել էին 2020 թվականի օգոստոստին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ ամիս առաջ։ Որդու անունը հենց Ավետիսն էր ընտրել։

Ավետիսյանների ընտանիքի պատմությանը մենք անդրադարձել էինք մեկ ամիս առաջ։ Նրանք ապրում էին Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում, եղել են այդ համայնքի առաջին բնակիչներից, տեղափոխվել էին Գյումրիից։ Սեպտեմբերի 30-ին ընտանիքով դուրս են եկել գյուղից, սակայն Արմենուհի Ավետիսյանի ամուսինը՝ Հմայակ Ավետիսյանը, որոշել է մնալ, իսկ 30-ամյա Ավետիս Ավետիսյանը պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Հադրութի զորամասում։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութի դիրքերում։

Իսկ ընտանիքի հորը՝ 55-ամյա Հմայակ Ավետիսյանին սպանել են գյուղ ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները։ Նրա մարմինը հայտնաբերվել էր հոկտեմբերի 4-ին իր տան նկուղի դիմաց կախված վիճակում՝ մարմնի վրա ֆիզիկական բռնության և հրազենային վնասվածքի հետքերով:

Արցախից տեղափոխվելուց հետո մինչև վերջերս Արմենուհի Ավետիսանը իր հարսի, կրտսեր որդու, դուստրերի և դստեր երեք անչափահաս որդիների հետ բնակվում էր տալի տանը՝ Նորքի 4-րդ զանգվածում՝ երեք սենյականոց բնակարանում՝ տալի և նրա որդու հետ։ Սակայն այժմ նրանք երեք սենյականոց բնակարան են վարձակալել Նորքի 5-րդ զանգվածում և ապրում են այնտեղ։

Լուսանկարում՝ Արմենուհի Ավետիսյանն ու Ռաիսա Սարգսյանը Արեգի հետ

Ավելին