Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել... Սենոր Հասրաթյան

Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել...

Նայում եմ Երևանում և Սյունիքում անհնազանդության ակցիա կատարող երեկվա պատերազմի մասնակիցների հանդեպ ոստիկանական ուժերի կողմից ջանադրաբար բերման ենթարկելու գործողությունների կադրերը և ակամայից հիշում, թե ինչպես էին ընդամենը ամիսներ առաջ նույն այդ բերման ենթարկվող տղաները պաշտպանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի մարտագծում իրենց վստահված դիրքերը...

Հիշում եմ նաև, թե ինչպես նույն ժամանակահատվածում Շուշի տեղափոխված ոստիկանական ուժերի հարյուրավոր ծառայողներից միայն մի քանի տասնյակը պատրաստակամություն հայտնեց մեկնել ռազմական գործողությունների շրջան, իսկ նրանց ծանրակշիռ մասը հրաժարվեց գնալ առաջնագիծ՝ կատարելու հայրենիքի պաշտպանության իր բաժին պարտքը:

(Ի դեպ այդ մարդկանց «համոզելու» համար 2020թ. հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հակառակորդի արձակած հրթիռից զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ):

Համադրելով և՛ կալանավորվածների, և՛ կալանավորողների այսօրվա պահվածքը, ուզում եմ ասել՝ տղանե՛ր, դուք հնարավորություն ունեիք կանոնադրությամբ ձեզ վերապահված պարտականությունները նույն փութաջանությամբ իրականացնել մարտական գործողությունների ժամանակ՝ այդ տղաների հետ կողք-կողքի կանգնած, այլ ոչ թե Երևանի կամ Ագարակի փողոցներում, երբ մարդիկ պայքարում են երեկվա մարտադաշտում, գուցե նաև, ձեր պահվածքի արդյունքում կրած պարտության հետևանքները մեղմելու համար...

Մարդկանց հնարավորություն տվեք պաշտպանել ազգի արժանապատվությունը, որը նաև ձեր արժանապատվությունն է...

Սենոր Հասրաթյան