Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

Տող առ տող պետք է ներկայացվի՝ 120 մլրդ դրամն ինչի վրա է ծախսվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը կներկայացվի Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: «ՀՀ տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը: 2019 թվականի վերելքը հնարավորություն տվեց ծախսային քաղաքականության համար նախատեսված միջոցները վերանայել»,- ասաց Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են ամենաարագ աջակցությունը՝ հաշվի առնելով տնտեսական անկման կանխատեսումը:

Ըստ նախարարի, ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են: Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ  բացթողումներ չէին կարող չլինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել: Ըստ վարչապետի, սա արձանագրված փաստ է: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին և ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հավաքվել է հիմնադրամի ստեղծման օրից մինչև այժմ հավաքված գումարների շուրջ 70 տոկոսը:

Վարչապետը նշեց, որ Արցախում ՀՀ կառավարությունը համահայկական հիմնադրամի հետ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնելու է 110 մլրդ դրամի ծրագիր, ինչն ավելի մեծ է, քան հիմնադրամի կողմից Արցախում 29 տարվա ընթացքում կատարվածը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի:

Ավելին