«Տելեկոմ Արմենիա»-ն իր բաժանորդներին է ներկայացնում հերթական ժամանակակից գործիքը
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կատարելագործել և ներկայացրել է ավտոմատ վճարումների նորացված ծառայությունը: Այս ծառայությունը մշակվել է, որպեսզի բաժանորդները խնայեն իրենց ժամանակը, մտքում չպահեն կապի ծառայությունների դիմաց իրենց և ընտանիքի անդամների վճարումների օրերը և երբեք չունենան կապից անջատված լինելու խնդիր:
Ավտոմատ վճարումները կարելի է կարգավորել MyBeelineArmenia հավելվածում կամ անձնական գրասենյակում: Ծառայությունը թույլ է տալիս վճարումներ կարգավորել տարբեր հեռախոսահամարների համար, այսինքն մեկ բաժանորդը կարող է վճարել իր ընտանիքի և հարազատների փոխարեն:
Վճարումները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային փաթեթների համար: Ըստ այդմ բաժանորդի ընտրած օրը կարող է փոխանցվել կամ ֆիքսված գումար, կամ՝ հետվճարայինների համար, պարտքի չափով գումար:
«21-րդ դարում ապրելու առավելությունն այն է, որ շատ հարցերի լուծման համար պետք չէ մարդու ներգրավվածությունը: Օրինակ, ամենամսյա հեռախոսակապի վճարումներն անելու պես մեխանիկական գործը չպիտի մեր բաժանորդների համար անհանգստության առիթ լինի: Դրա համար էլ մենք մշակել և կատարելագործել ենք այս ծառայությունը: Այժմ կարգավորումներն անելու համար պետք կլինի ընդամենը մեկ-երկու րոպե, ձեր տան կապը երբեք չի անջատվի», - նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ծառայության մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան