Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է փախուստը

«168 ժամ»-ը գրում է. «Հայաստանում քաղաքականության տրամաբանությունն ու մեխանիզմը խախտվել է անդառնալիորեն։ Խնդիրը միայն այն չէ, որ իշխանությունը գործում է ընդդիմության տրամաբանությամբ, ընդդիմությունն էլ գործում է հիմնականում առանց տրամաբանության։ Կա ավելի խորքային դիսֆունկցիա, որի ամենավառ արտահայտությունը լինելու են առաջիկա արտահերթ ընտրությունները, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան։

Նորմալ պետական ու քաղաքական համակարգում ընտրության գլխավոր տրամաբանությունն այն է, որ քաղաքական ուժերը և գործիչները ներկայացնում են գաղափարներ, ծրագրեր ու վստահության քվե ստանալու դեպքում ստանձնում են, ուշադրություն, պատասխանատվություն՝ այդ խոստումներն իրագործելու համար։ Այսինքն՝ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, հետևաբար՝ ընտրություններում հաղթողն առաջին հերթին ստանձնում է պատասխանատվություն։ Սա քաղաքականության աքսիոմ է, դասագրքային կանոն, որի հիշատակումն անգամ այլ պայմաններում կարող էր ծիծաղելի թվալ։

Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում հիմա խախտվել է հենց այդ պարզագույն, դասագրքային կանոնը, և խախտողը Նիկոլ Փաշինյանն է՝ իր իշխանությամբ։ Նա, եթե չխաբի, մեկ նպատակ է հետապնդում. ցանկանում է արտահերթ ընտրություններ կազմակերպել և հավակնում է կրկին մնալ իշխանության։ Իշխանությունը, սակայն, Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե ինչ-որ ծրագրեր իրականացնելու միջոց է, այլ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։ Իշխանության երեք տարիներին ու հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում նա անձամբ և նրա իշխանությունը՝ որպես խմբակ, կատարել է այնպիսի ու այնքան գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որոնք երբևէ բավարար կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր քրեական գործեր հարուցելու համար։

Նիկոլ Փաշինյանին այդ անարև հեռանկարից կարող է պաշտպանել միայն ու բացառապես իշխանությունը։ Հետևաբար, նա ընտրությունների միջոցով փորձելու է ոչ թե պատասխանատվություն ստանձնել, ինչպես ցուցանում է քաղաքականության կանոնը, այլ ճիշտ հակառակը՝ խուսափել պատասխանատվությունից, ինչպես հարիր է անհատական հանցագործներին կամ կազմակերպված բանդաներին»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելին