Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

Պատերազմի երկրորդ օրը ինչ պատմության կիզակետում է հայտնվել բարձրաստիճան զինվորականը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Գևորգյանը դիմել իրավապահներին եւ հայտնել, որ 2020թ. սեպտեմբերի 28-ին ինքը նշանակվել է Լոռու մարզի Սպիտակի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի սպա և աշխատանքի ընթացքում Սպիտակ քաղաքում, ծանոթանալով իր ծանոթ Արմեն Տուֆանյանի որդու՝ Արեն Տուֆանյանի հետ մտածել է, որ Արեն Տուֆանյանը մասնակցելով պատերազմին եւ ստացած վիրավորումներով ենթակա է զորացրման: Արդյունքում, Արմեն Տուֆանյանին հուսադրել և խոստացել է, որ կօգնի իրեն, որ որդին զորացրվի:Այնուհետև իրենք մի քանի անգամ միասին գնացել են Երևան քաղաքի Մուրացանի անվան հոսպիտալ, որտեղ Արմեն Տուֆանյանի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով իր ծանոթի միջոցով առանց հերթի կազմակերպել է բուժզննումը և փաստաթղթային հարցերը: Արմեն Տուֆանյանը տեսնելով, որ ինքը հոսպիտալում ունի ծանոթ, վստահելով իրեն, տարբեր պատրվակներով իրեն տվել է ընդհանուր 205.000 դրամ գումար: Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ Արմեն Տուֆանյանը իրեն հայտնել է, որ եթե որդին ծառայությունից չզորացրվի, ապա ինքը պետք է հետ վերադարձնի ոչ միայն իրեն տված նշված գումարները, այլ նաև մնացած այլ ծախսերը՝ ընդհանուր մոտ 500.000 դրամ գումար, որոնք ինքը կատարել է այդ ընթացքում: Գ. Գևորգյանը հաղորդման մեջ հայտնել է նաև, որ նշված 205.000 դրամ գումարն ինքը վերցրել է, ոչ թե Արեն Տուֆանյանին բանակից ազատելու համար, այլ հույս է ունեցել, որ նա ինքնուրույն կազատվի ծառայությունից և նշված գումարը դրանից հետո կմնա իրեն: Գ.Գևորգյանը հայտնել է նաև, որ ինքը և Արմեն Տուֆանյանը Արեն Տուֆանյանի զորացրման համար կոնկրետ գումար չեն պայմանավորվել, իսկ Արեն Տուֆանյանի զորացրման դեպքում Արմեն Տուֆանյանը խոստացել է իրեն լավություն անել: Գ. Գևորգյանը և Արմեն Տուֆանյանը բաց են թողնվել: Մեզ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազ Շիրոյանի բանավոր ցուցումի համաձայն հաղորդումը ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:

Ավելին