Ավտոքանդարարի գիշերային արկածները. ոստիկանները նրան գտան ցերեկը
Ապրիլի 28-ին, գիշերվա չորսն անց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել Լեփսիուսի փողոցի մի բնակչից, որ գիշերվա մեկից չորսն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են գազի բալոնը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ առավոտյան 9-ին նույն փողոցի մեկ այլ բնակչից ստացվել է նմանատիպ նոր ահազանգ. ապակին կոտրելու եւ բեռնախցիկը բացելու միջոցով շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են հետեւի լուսարձակները եւ գազի բալոնը:
Քանաքեռ-Զեյթունի բաժին քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեք գողությունն էլ կատարել է 34-ամյա Մեսրոպ Գ.-ն, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնակվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...