Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Հասարակություն

«Մա՛մ ջան, խնդրում եմ՝ երեխուս լավ կպահես». 23-ամյա Շուրայի վերջին խոսքերը

Մերօրյա հերոս Շուրա Մարկոսյանը ապրեց ընդամենը 23 տարի: Նա իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության: Շուրան ծնվել է 1998թ. ապրիլի 9-ին Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Լենա Մարկոսյանը:

«Եղբայրս շատ բարի էր, ընկերասեր, բոլորին օգնում էր, իսկ զինծառայության մեջ՝ պարտաճանաչ, նվիրված ու հայրենասեր զինվոր: Նա բոլորիս համար լավ խորհրդատու էր»,- ասաց Շուրայի քույրը՝ հավելելով, որ Շուրան ազատ ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների շրջապատում և իր ընտանիքում՝ երեխայի հետ:

Հերոսը ժամկետային զինծառայության է անցել 2016թ. հուլիսի 11-ին Մարտունի 3-ում, սակայն այն դեռ չավարտած՝ անցել է պայմանագրային ծառայության՝ որպես ավագ սերժանտ: Սերժանտ Շուրան ակտիվ մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ պատերազմին: Նա մասնակցել է Աղդամի մարտական դիրքերի պաշտպանությանը, այնուհետև իր ստորաբաժանման կազմով տեղափոխվել է Հադրութի շրջան և Արա լեռ Դուդուլ կոչվող տեղանքում անցել պաշտպանության. «Մի քանի օր համառ մարտերից հետո ստորաբաժանումը տեղափոխվել է նորից Հադրութ և շարունակել մարտական գործողությունները, որտեղ հակառակորդը, օգտագործելով հրթիռահրետանային հուժկու հարվածները, կազմակերպում էր լայնամասշտաբ գրոհ, ինչի հետևանքով 2020 թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած չարաբաստիկ արկը մահացու վիրավորում է Շուրային և իր զինակից ընկերներին»,- խորը ցավով պատմում է քույրը:

Շուրան ամիսներ շարունակ եղել է անհետ կորածների ցուցակում, նրան կարողացել են հողին հանձնել միայն փետրվարի 11-ին:

Ըստ հերոսի քրոջ խոսքերի՝ եղբայրը լիահույս էր, որ հաղթելու են, և ինքն էլ վերադառնալու է՝ իր նախագծած նպատակները կյանքի կոչելու.  «Պատերազմի օրերին շատ դուխով էր, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, ես անպայման գալու եմ, մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- վերհիշում է Լենան:

Իսկ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Շուրան միայն մեկ բան է խնդրել իր ընտանիքից. «Վերջին անգամ եղբորս հետ խոսել ենք հոկտեմբեր 10-ի առավոտյան, վերջին խոսքն էր՝ մա՛մ ջան, խնդրում եմ՝ երեխուս լավ կպահես... »,- ցավով ասաց Լենա Մարտիրոսյանը:

Զվարթ Պետրոսյան

Ավելին