Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Հիշո՞ւմ եք մետրոյի աղջկան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական փոփոխությունների չստացված հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մետրոյում «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, որը պատռեց այդ բուկլետն ու, քաղաքավարի ասած, վերադարձրեց Փաշինյանին: Ի դեպ, այդ օրը մի քանի շատ կարևոր արձանագրումներ եղան։ Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը, դիցուք, դրանից մեկ տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը չեմ պատկերացնում, թե ինչ կաներ այդ աղջկան, իսկ այդ օրը ոչ ոք նույնիսկ չնախատեց աղջկան, ավելին՝ նույնիսկ մի քանիսը գոհունակությամբ ժպտում էին: Միայն սոցցանցերում մի քիչ «հոշոտեցին» նրան, հասկանալի է՝ ովքեր:

Նույնանման դրվագներ էին հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողնելը, զոհված զինծառայողի բարեկամի կողմից գերեզմանին ծաղիկներ դնելու արգելումը և, վերջապես, Փաշինյանի սյունիքյան վերջին տապալված արշավանքը։ Սրանք դրվագներ են, սոսկ դրվագներ, որոնք, սակայն, որոշակի եզրահանգումների տեղիք են տալիս:

Եվ ուրեմն, որո՞նք են այդ արձանագրումները։ Նախ՝ այնպես չէ, որ այս երեք տարվա ընթացքում հասարակությունը հլու-հնազանդ կուլ է տվել Նիկոլի արկածները, ուրիշ խնդիր, որ դեմ առ դեմ բողոք արտահայտել են հատուկենտ մարդիկ։ Ես սա օրինաչափ եմ համարում, քանի որ նախ՝ մեր ժողովուրդը չափազանց կոռեկտ ու տոլերանտ է, և բոլորը չէ, որ կարող են կանգնել երկրի ղեկավարի դեմ ու ասել այն, ինչ մտածում են։ Սակայն այս դրվագները լավագույն ինդիկատորն են, թե ինչ է մտածում հասարակության մի մեծ շերտ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մասին։ Հաջորդ արձանագրումն այն է, որ հասարակության մեծ մասը միայն հիմա է հասկանում, որ Հայաստանն արդեն 3 տարի ղեկավար չունի։

Մետրոյի աղջիկը ավելի վաղ էր հասկացել, հոգևորականը, զոհվածի հարազատը՝ մի փոքր ավելի ուշ: Կամ գուցե ավելի շուտ, բայց ի ցույց դնելու պատճառ և առիթ չէր եղել։ Այո, թեպետ պարադոքսալ է թվում, բայց մենք երեք տարի շարունակ չէինք հասկանում, իսկ շատերը չէին ուզում հասկանալ, որ Հայաստանը ղեկավար չունի։ Հարյուր հազարավոր մարդիկ էյֆորիայի տակ փողոցից իշխանության գահին նստեցրին մի մարդու, որն իր կյանքում եղել է ոչ լիարժեք ուսանող, կիսատ լրագրող ու խմբագիր, կիսատ պատգամավոր, վերջապես մարդ, որը չդարձավ պետության ղեկավար։

Դուք տեսե՞լ եք այսքան արկածախնդիր, անհավասարակշիռ, ստախոս երկրի ղեկավար։ Կարո՞ղ է ղեկավարը 30 տարի շատ թե քիչ, լավ թե վատ կառուցած երկրի բանակը գիտակցաբար տանել ոչնչացնելու, համավարակի ամենապիկ ժամանակահատվածում Այո-ի քարոզարշավ անել, անխտիր, առանց բացառության փչացնել բոլոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները, կազմաքանդել տնտեսությունը, պետական ինստիտուտները, ամենուր տարածել թշնամանք, ատելություն, սուտ ու կեղծիք։

Մենք այս երեք տարին չենք ունեցել երկրի ղեկավար, մենք այդպես էլ չունեցանք երկրի 4-րդ ղեկավարը։ Դա նույնիսկ գիտեր ինքը՝ Նիկոլը, դրա համար, բացի քանդելուց ու ավերելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէր ստանձնում: Հետևաբար ֆարս է նաև նրա հրաժարականը։ Ո՞ր պաշտոնից է նա հրաժարական տվել։ Երկրի ղեկավարի՞։ Ամենևին։

Նա հրաժարական է տվել պարտության սիմվոլի, մերկ թագավորի «պաշտոնից», բայց մի նպատակով՝ առաջիկա ընտրություններում իր հանցակիցը դարձնելու հազարավոր մարդկանց, երկրի կործանման պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու, միակ ատելին ու մերժվածը չլինելու համար։ Կարծում եմ՝ նրան էլ է հետաքրքիր, թե Հայաստանում քանի՞ մարդ կա, ով պատրաստ է իր հետ կրել ազգային աղետի, ամոթի և նվաստացման բեռն ու պատասխանատվությունը։ Արձանագրենք. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններ՝ արդեն Հայաստանի Հանրապետության իրական ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով…

Ամփոփենք՝ ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել։ Կա՛մ դու ընտրում ես այսուհետ ևս ամեն օր պատառ-պատառ պարտվելու ճանապարհը, կա՛մ ընտրում ես համազգային աղետից արժանապատվորեն մեջքդ ուղղելու և այս արևի տակ ապագա ունենալու ճանապարհը։ Ուրիշ ընտրություն չկա։ Հունիսի 20-ը մեր օրացույցում չի կարող դառնալ ամոթի ևս մեկ օր: Մեր հասարակությունը, վստահ եմ, դեռ այնքան արժանապատվություն ունի, որ վերջնականապես փակի նիկոլիզմի ամոթալի էջը, իսկ Նիկոլն ու նրա նման որևէ մեկն այլևս Հայաստանի ղեկավար չի լինի»:

Ավելին