Արդյոք խրախուսում կլինի պատերազմի մասնակից զինծառայողների համար
«Պատերազմ անցած մեր զինվորների ծնողները ողջունում են այս համաներումը: Սա համաներում է և մեր երկրի կարողությունները միայն կավելացնի, բայց նաև ասում են, որ արժեր պատերազմ անցած մեր զինվորներին ինչ-որ ձևով խրախուսման մի մեխանիզմ գտնենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ճիշտն ասած՝ այդ գաղափարն ինձ համար ընդունելի է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել և վարչապետի, և նախագահի գրասենյակում, և բազմաթիվ լուծումների մեջ խրախուսման էությունը պարզ չի»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորի խոսքով' համաներումն էլ գուցե խրախուսման մի ձև է, բայց պատերազմի մասնակիցների ծնողներն ասում են՝ եթե պատերազմին չմասնակցածներին այսպիսի մարդասիրական մոտեցում կա, գուցե մտածեն և իրավական լուծումներ գտնեն պատերազմ անցածներին, ոչ թե արձակուրդի ձևով խրախուսեն, այլ ծառայության մեջ որոշակի փոփոխություններ նախատեսեն:
«Սա էլ մտածելու բան է: Ես խոստացել էի, որ այս հարցը կհնչեցնեմ»,- ասաց Քոչարյանը և արդարադատության փոխնախարարին առաջարկեց քննարկել այս հարցը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը