Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Հայտնի է, թե երեկ ով է սպանվել Էջմիածնում

Այսօր՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր, իսկ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արաքս գյուղի բնակիչ՝ 21-ամյա Վաչագան Գրիգորյանը, ով եղել է սպանված Ռ. Սողոյանի կողմից վարած Hyundai Elantra ավտոմեքենանյի մեջ, երբ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել Hyundai-ի ուղղությամբ, որի ժամանակ էլ Hyundai-ը, հավանաբար, փախուստի դիմելու ընթացքում բախվել է պատին։ Փաստի առթիվ Դ. Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանի և Վահե Սամսոնյանի գլխավորությամբ: Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Խաչատրյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Դ. Բարոյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն ու 2-րդ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ավելին