Դժվար չէ կռահել, թե ինչ «սև» նպատակներ է հետապնդում 1in.am-ի որդեգրած քաղաքականությունը
Իշխան Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր լրատվականները օգտվելով իրենց հասանելի լսարանից կարող են առանց վարանելու իրենց թույլ տալ հրապարակել իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող նյութեր՝ հասարակության կարծիքի վրա մանիպուլատիվ կերպով ազդելու նպատակով։ Այս անգամ ցանկանում եմ խոսել 1in.am լրատվական կայքի մասին, որը վերջերս սկսել է պարբերական կերպով նյութեր հրապարակել, իբրև Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում առկա է լարվածություն։
Ցանկացաց քաղաքականապես հասուն մարդու համար էլ անզեն աչքով տեսանելի է, որ նման բանն իրականության հետ ոչ մի կապ չունի և դժվար չէ կռահել , թե ինչ նպատակներ է հետապնդում 1in.am-ի բռնած քաղաքականությունը։ Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ թե ներկայիս որ քաղաքական ուժի շահերն է պաշտպանում այս լրատվականը և ում փեսայի անվան հետ են կապում թե այդ քաղաքական ուժը , թե այդ լրատվական կայքը։ Ուղղակի նմանատիպ կերպով փորձել հասարակությանը գցել մոլորության մեջ առնվազն անազնվություն է, քանզի մեր քաղաքացիները տարիներ շարունակ չեն պայքարել նրա համար, որ հիմա ինչ-որ լրատվականի թեթև ձեռքով ապատեղեկացվեն։
Վերջ տվեք ձեր անիմաստ գործունեությանը, դրանով դուք արջի ծառայություն եք մատուցում հասարակությանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...