Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Տիգրան Արզաքանցյանի շրջայցը Գյումրի

Գավառի պատվավոր քաղաքացի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը շրջել է Գյումրիում, զրուցել տեղաբնակների հետ, ծանոթացել տեղի խնդիրներին: Նա Յոտ վերք Եկեղեցում աղոթք է բարձրացրել առ Աստված հայ ազգի եւ հայրենիքի զարգացման ու բարգավաճման համար: Եկեղեցու բակում Տիգրան Արզաքանցյանը հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աճապաղյանին, ապա ծաղիկներ խոնարհել 1988 թվականի երկրաշարժի Անմեղ զոհերի հուշարձանի մոտ: Նա իր խոսքում ընդգծել է, որ երկրաշարժից հետո իր հնարավորությունների սահմանում օգնել է գյումրեցիներին. Տիգրան Արզաքանցյանը եղել է նաեւ Սթիլ գրաֆիկայի թանգարանում:

«Գյումրին ինձ միշտ հարազատ է եղել, մենք ունենք Գյումրիի հետ մեծ պատմություն՝ մեր հայոց աշխարհում: Այն հայ ազգի ճարտարապետության կենտրոնն է եղել, մշակույթի կենտրոնն է եղել ու մենք Գյումրիում ունենք հարուստ գաղափարով ժողովուրդ, արվեստասեր ժողովուրդ, հումորով ժողովուրդ»:

Այս ամենից զատ Տիգրան Արզաքանցյանը խոսել է նաև ողջ հայության ու գյումրեցիների առաջ ծառացած լրջագույն խնդիրներից մեկի մասին․

«Ամենամեծ, դժվար ցավը, բոլորիս ցավը, գիտենք, թե որն է։ Այսօր մենք մեր գերիներին չենք կարողանում վերադարձնել, ու հենց այդ խնդիրն է, որ մենք բարձրացնում ենք: Մենք ունենք զոհեր, որոնց թվում են նաեւ գյումրեցի հայրենասեր տղաներ, ովքեր իրենց կյանքն են նվիրել մեր հայրենիքին, մեր Արցախին: Նրանք հերոսաբար են մեկնել մարտի, նույն ոգով էլ կռվել, վիրավորնել, նրանցից շատերը հաշմանդամ դարձել ու գերի ընկել»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը իր խոսքում՝ ընդգծելով, որ բոլոր նմանօրինակ լուրջ հարցերը հայ ազգը կարող է լուծել բացառապե միասնականության շնորհիվ։